Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի հրшժшրшկшնի պшհшնջով шկցիшյին մասնակից 49 шնձի նկատմամբ քրեшկшն հետшպնդnւմ է հшրnւցվել

ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդում են․

Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների,   երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։

Դրանք վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, ապօրինի սառը զենք կրելուն, ոստիկանների գործունեությանը միջամտելուն։
Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող մնացած քրեական վարույթներով տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 45 անձ։ Եվս 7 անձի վերաբերյալ կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու որոշում, նրանց հայտնաբերելու կապակցությամբ հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, որոնցից՝

• 39-ին՝ զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված),
• 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված),
• 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),
• 1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),
• 1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մաս),
• 1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մաս),
• 1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված)։

Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել  է և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։
3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քրեական բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։ Դրանց շրջանակներում, համապատասխան քննչական գործողություններով, նաև բազմաթիվ տեսանյութերի ուսումնասիրությամբ, շարունակվում է զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների անհատականացման  գործընթացը։ Հետաքննության մարմիններին տրվել է դրանք կատարող անձանց ինքնությունը պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս։

Ինչպես հավաքների համակարգողներին, կազմակերպիչներին, այնպես էլ ծնողներին հորդորում ենք հսկողության տակ պահել անչափահասներին և չթույլատրել նրանց ներգրավվելու հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող այնպիսի հանցագործություններում, ինչպիսին բռնություններով զուգորդվող՝ հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելն է, ինչի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031