Skip to main content

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան

Լրահոս

Օր օրի մեծանում է վտшնգը, որ նա կարող է չմիшնшլ մեր ընտանիքին․ Վարդանյանի զավակների հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։

Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:

Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:

Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031