Skip to main content

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց

Լրահոս

«Կրոնի ազատություն, մշակույթի պահպանման իրավունք, հայերենի օգտագործման հնարավորություն». Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները

Ադրբեջանը գործնական գործողություններ է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում»  բնակվող «հայերի վերաինտեգրման»  համար. այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:

Դրանում ասվում է.«Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ բոլորի անվտանգությունը երաշխավորված են։

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքում։

Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։

Ադրբեջանի  ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:

Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։

Խրախուսական միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, կապված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, որը ներդրվել է «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների» տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով, վերաբերում է այն տարածքներին, որտեղ ապրում են հայ բնակիչները։

Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։

Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։

Հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ շփումները շարունակվելու են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև