Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է Արցախում մնացած մարդկանց որոնումները։
Նշվում է, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, ովքեր կատարում են անձանց առողջական վիճակի գնահատում: Այցելությունների ժամանակ բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։
















































