Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող անցակետը գնդшկnծվել է․ փшկ է Գազայի և Իսրայելի հետ սшհմшնները. «Արմենպրես»

Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի մերձակա տարածքը ռմբակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ուժերի 3 աղբյուրներ և 1 ականատես։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով պաղեստինական լրատվամիջոցների, նշում է, որ ռմբակոծության հետևանքով վիրավորվել է անցակետի 2 սպա։

Անցակետին հարված էր հասցվել նաև հոկտեմբերի 9-ին, ինչը մասամբ խաթարել էր սահմանի հատման գործընթացը։

The National News պարբերականն էլ հաղորդում է, որ Եգիպտոսը փակել է Գազայի հատվածի և Իսրայելի հետ սահմանային անցակետերը։ Նշվում է նաև, որ Եգիպտոսի անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են սահմանի ուժեղացված պարեկություն իրականացնելու մասին։

Եգիպտոսի իշխանությունները նաև հայտնել են, որ «Ռաֆահ» անցակետը փակվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ Գազայի կողմում պայթյուններ են տեղի ունեցել՝ վնասելով անցակետը։

Անցակետերի փակման մասին տեղեկություններից առաջ Եգիպտոսը նախազգուշացրել էր Գազայում գտնվող պաղեստինցիներին զանգածային կերպով տեղահանվելու կոչեր չհնչեցնել՝ նշելով, որ «դրա հետևանքով Գազան կդատարկվի և պաղեստինյան հարցն ինքնին կվերանա»։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 760-ը։

Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031