Նիկոլ Փաշինյանը հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում ասել է, որչի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:
Այս տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը, որը կգլխավորի Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։


















































