Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ պետական աշխատողները` աշխատավարձերը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված շուրջ 21 հազար արցախցի այս ամբողջ ընթացքում իրենց կենսաթոշակներն ստանում էին Արցախի կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմա ո՛չ նրանք են ստանում, ոչ էլ վերջին իրադարձություններից հետո բռնի տեղահանված ու ՀՀ տեղափոխված շուրջ 101 հազար արցախցիները, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

Հոկտեմբերի 1-ից Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ պետական աշխատողները` աշխատավարձերը։ Հարցը մինչ օրս օդում կախված է։

Վիրաբյանն ընդգծել է` կան նաև մարդիկ, որոնք շրջափակումից առաջ և շրջափակման ընթացքում են Հայաստանում հայտնվել` ուսանողներ, հիվանդներ և այլն, որոնք հասկանալի պատճառներով տուն վերադառնալ չեն կարողացել։ Այդ մարդիկ այսօր հաշվառման խնդիր ունեն։

«Պատկերացնում եմ՝ նաև այն քաղաքացիները, որոնք ինչ–որ պատճառով դեռ չեն դիմել շտաբ իրենց փաստաթղթերին տեր կանգնելու, տեղեկանքներ, կրկնօրինակներ վերցնելու, վաղը չէ, մյուս օրը գալու են իրենց կենսաթոշակային գործերի հետևից։ Ի՞նչ պատասխան ենք տալու, ասելու ենք` դուք այլազգի՞ եք, եկել եք, չի ստացվել։ Ասելու ենք, թե ձեզ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակով տալիս ենք սոցիալական օգնությո՞ւն, բայց չէ՞ որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները երկար տարիներ միասնական աշխատավարձային և սոցիալական քաղաքականություն են վարել։ Ես պատկերացնում եմ, որ դա պետք է հիմք ընդունվի և այդպես շարունակվի։ Մենք պարտավոր ենք վերականգնել կենսաթոշակային գործերը»,– նշել է Վիրաբյանը։

Նա շեշտել է` կարևոր է նաև աշխատանքային փորձը հաշվի առնելը` ստաժի հաշվարկման առումով։ Վիրաբյանի կարծիքով` բոլոր այս հարցերը կարգավորելու համար պետք է բարձր մակարդակով հանդիպում կայանա, կոնկրետ քաղաքականություն որոշվի, մշակվի։

Ներկայում շտաբ դիմում են և՛ պետական աշխատողները` աշխատավարձերի ստացման համար, և՛ կենսաթոշակ, նպաստ կամ զինվորական թոշակ ստացողները։ Դիմում են համապատասխան տեղեկանքներ և փաստաթղթերի կրկնօրինակներ ստանալու համար։

Միքայել Վիրաբյանը հավելել է՝ մինչ օրս ՀՀ սոցապ նախարարությունից չեն հայտնել, թե ինչ աշխատանքներ են տարվում կամ նախապատրաստվում, ոչ էլ հրավեր է եղել քննարկումներին մասնակցելու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031