Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել):
Նշենք, որ այսօր` ժամը 13:00-ին, Բևեռի խորհրդի անդամները, ԱԺԲ կենտրոնական գրասենյակում (հասցե` Ալեք Մանուկյան 5/5) այս թեմայի վերաբերյալ ասուլիսով հանդես կգան:
Բևեռի մամուլի ծառայություն


















































