Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեшկшն հետшպնդnւմ է հարուցվել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Արսեն Սարդարյանը ասաց, որ Արցախի պաշտպանության նախկին  նախարար Ջալալ Հարությունյանի քրեական գործով որոշակի զարգացումներն կան։

Նա մասնավորապես ասաց, որ շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել են, սպաները միակարծիք եզրակացություն են տվել, որը, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։

Այս եզրակացությունը ստանալուց հետո, ունեցել են դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով (հակահարվածի մասին) մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ։

Փաստաբանն ասաց նաև, որ Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից: Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել, անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, և, կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031