Skip to main content

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրահոս

Իշխանության ուղղորդմամբ սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ ոտնձգություն տեղի ունեցավ․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ալավերդի համայնքում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։

Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։

Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջամտությամբ և ուղղորդմամբ։

Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։

Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։

ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորն արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։

Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։

Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։

Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։

Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։

Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։

Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին»,- գրել է Արման Թաթոյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031