Իլհամ Ալիևն այսօր նոր հրաման է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն:
Ըստ լրատվամիջոցների՝ դրանք կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:


















































