Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը։
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արաս Օզբիլիզը ասաց, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունի, քանի որ զգում է, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է իրեն: Ըստ Օզբիլիզի՝ ինքը ճիշտ է աշխատում, ու հավատում է, որ կարող է շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին և նաև մեր երկրին օգուտ տալ:
Նաև հավելեց, որ ինքը կուրախանա, որ Հենրիխը հետ գա, բայց եթե իրեն ընտրելու են, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեն: Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին։


















































