X-ի իր միկրոբլոգում ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Շահբազը՝ հղում անելով «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ազգային ավիաընկերությանը գրել է,որ Բաքուն շուրջ 90.000 եվրո է վճարել Հայաստանին՝ 2023 թվականին Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ թռիչքների համար.
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորային թռիչքներ իրականացնելու համար՝ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից։


















































