X միկրոբլոգից տեղեկանում ենք, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել՝ տեղեկացնելու Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Խաչիկ գյուղի անվտանգության իրավիճակի մասին։
Նշվում է, որ պարեկության նպատակը տեղերում անվտանգության իրավիճակը գնահատելն է։


















































