Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը թանգարանից. ֆրանսիական մամուլ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ֆրանսիական Le Point պարբերականը, հայտնում է. «Թուրքիայի ճնշմամբ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից»: Թե ինչու է Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը (որն առանձնապես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ) որոշել նման քայլի գնալ, հասկանալի է:

Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ գործող իշխանությունները, որոնք հեռու են արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից: ԱԺ պատգամավորները, որ պետական բյուջեի հաշվին պաշտոնական այցերով որեւէ երկիր են գնում, փաստորեն, ոչ թե աշխատում են, խորհրդարանական դիվանագիտություն իրականացնում, այլ հաճախ շրջագայում են որպես տուրիստներ: Օրինակ՝ դեռ 2022թ.-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկշաբաթյա աշխատանքային այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում 7 անձ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ այլոք: Նախորդ տարի էլ, նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր հուլիսի 16-21-ը գործուղվել Ռուանդա՝ մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: Ստացվում է, որ հայրենի իշխանությունները մեծ թվով գումարներ են ծախսում գործուղումների մեկնելու համար, հետո պատճառաբանում են, թե այս գործուղումներով դիվանագիտական կապեր են հաստատում այլ երկրների հետ՝ հանուն պետական շահի, բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն ծառայում մեր պետությանը: Ապացույցը Ռուանդայի կողմից կայացված խայտառակ հակահայկական որոշումն է, որի մասին, ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտարարել ոչինչ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում անգամ հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի հետ կապեր հաստատել, որ գոնե եղած ավանդույթներն ու կառույցները պահպանվեն: Ձախողումներ են ամենուր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031