Այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ի՞նչն են փոխվում «Գոյ» թատրոնում, արդյո՞ք «Գոյ»-ը գոյություն է ունենալու՝ պատասխանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ունեն վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ»-ն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործելու է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում նույնիսկ «Գոյ»-ի կոմունալները և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ և ինքնավար իրավիճակ չկար ու նշեց՝ «Գոյ» թատրոնը միավորումով ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետև Սունդուկյանի բեմերն ու տարածքներն ավելին են։


















































