Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը փոխվել է

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարում է բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (“FEDILCO GROUP LIMITED”) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Վիվա-ՄՏՍ-ը` որպես Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ու նորարար տեխնոլոգիական ընկերություն, մշտապես եղել է տեղական ու միջազգային խոշոր ընկերությունների ուշադրության կիզակետում՝ որպես բարձր շահավետությամբ աշխատող և արդյունավետ կառավարումով ակտիվ, նոր ներդրումներ կատարելու տեսանկյունից խոստումնալից ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություն է՝ ծառայությունների լայն շրջանակով: Ընկերությունն ունի 2 միլիոնը գերազանցող հաճախորդային բազա, մշտապես ապահովում է աճի կայուն տեմպ ու բարձր շահութաբերություն: Այն ունի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ ու հզոր, կայացած, պրոֆեսիոնալ թիմ Վիվա-ՄՏՍ-ը կառավարման մշակույթների և բիզնես-մոդելների հարուստ խառնուրդ է (rich mix), ինչը ընկերության մրցակցային առավելության և առանձնահատկության հիմքն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է մրցակցային աշխատավարձ: Ներդրումների ծավալը կշարունակի մնալ ոչ պակաս, քան նախկինում կատարվածը:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն է ու միակը Հայաստանում 5G ցանցի ներդրման, ինչպես նաև առաջինն է եղել 4G ցանց ու մարզերում 3G ցանց ներդնելու առումով: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմանը իր բջջային կապի ամենաընդարձակ ենթակառուցվածքում: Ընկերությունն իր գործունեության ամբողջ ընթացքում բաժնետերերի համաձայնությամբ ու գործուն աջակցությամբ իրականացրել է սոցիալական ներդրումների հսկայածավալ ծրագրեր: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ է և օրինակ՝ այլ ընկերությունների համար: Սոցիալական ծրագրերի շրջանակը, ներդրումների ծավալը (մոտ 28 միլիարդ ՀՀ դրամ) ու ներդրումների սոցիալական ազդեցությունն անգնահատելի են՝ արևային էներգիայից մինչև ստարտափներ, տնաշինությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև սպորտ:

Վիվա-ՄՏՍ-ը եղել է, կա և ապագայում ևս մտադիր է մնալ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաառաջադեմ, նորարար ու սոցիալապես պատասխանատու ընկերությունը, խոշոր հարկատու ու գործատու:

Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի մասին

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը:

Ե՛վ Պրն. Ջը Ջանգը, և՛ Պրն. Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։

Հեռահաղորդակցության ոլորտում նրանց բազմակողմանի փորձը, որը զուգորդվում է ոլորտային հատուկ գիտելիքներով և հեռանկարային մոտեցումներով, նրանց դարձնում է ոլորտի առանձնահատկություններին տիրապետող արժեքավոր մասնագետներ: Ավանդական դերերից բացի՝ նրանց գիտելիքները տարածվում են նաև զարգացող տեխնոլոգիաների և շուկայի միտումների վրա՝ դրանք դիրքավորելով որպես արժեքավոր ակտիվ այս դինամիկ ոլորտում:

Ընթանալով դեպի նորարարություն՝ Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը բծախնդիր կերպով հավաքել են բացառիկ հմուտ թիմ՝ տնօրենների խորհուրդ ձևավորելու համար: Հեռահաղորդակցման, ֆինանսների, կառավարման և բանկային գործերում փորձ ունեցող մասնագետներ, այս անձինք աչքի են ընկնում միջազգային որակավորումներով, որոնք անհրաժեշտ են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պես հեռահաղորդակցման առաջադեմ ընկերություն կառավարելու համար:

Այս ռազմավարական կազմը ամուր հիմք է ապահովում նորարարությունը խթանելու, աճ գրանցելու և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն որպես հեռահաղորդակցության դինամիկ ոլորտի առաջատար դիրքավորելու համար:

Նշենք նաև, որ Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031