Երևանի քաղաքապետարանից NewDay.am-ին հայտնում են․
Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը` https://www.yerevan.am/uploads/media/default/0002/31/f812242b40937a30489528bc16d5b54c336cbb34.pdf :
Կից՝ տեսանյութի հղումը.


















































