Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

Խաչատրյանն ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստnրեն արձագանքել հшյ ռшզմшգերիների բшնտшրկությանը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից Newday.am-ին հայտնում են․

ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։

Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրյանը նշել է, որ եթե Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն Արցախի 150․000 հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ադրբեջանական զորքերը ներկայումս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Ալիևը մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, սպառնում է Սյունիքով միջանցք բացել և Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպես նաև ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրություն։

Խաչատրյանը նաև ընդգծել է Հայաստանում ապաստանած արցախահայերի համար ԱՄՆ օգնության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը՝ խրախուսելու միջազգային երաշխիքների վերաբերյալ երկխոսությունը Արցախի կառավարության հետ, ինչը հնարավոր կդարձնի արցախցիների խաղաղ վերադարձը։

Խաչատրյանը ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ հարձակման հետևանքով հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական  ձերբակալությանը։

Սենատոր Գարի Փեթերսի հետ հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ «Հայկական պաշտպանության ակտի» ներկայացման և Սենատի կողմից դրա միաձայն ընդունման առթիվ, որի նպատակն էր արգելափակել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ զրկելով նախագահ Բայդենին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածից հրաժարվելու նախագահական լիազորությունից՝ 2024 և 2025 ֆինանսական տարիների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031