Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

«Պուտին-Զելենսկի» шրյnւնnտ տրшգիկnմեդիան․ Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պուտին-Զելենսկի» արյունոտ տրագիկոմեդիան…
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է: Ռազմական գործողությունների աշխարհագրությունը չի ընդլայնվում, բայց երկուստեք զոհերի թվաքանակը պրոգրեսիվ աճում է:
Հնարավոր խաղաղությունից խոսելիս՝
Պուտինը ֆիքսում է, որ «անհնար է հաղթել Ռուսաստանին» և որ «խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի «Հատուկ ռազմական գործողության» նպատակների իրականացմանը. այն է՝ Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակը»։
Իսկ «Ուկրաինան հրաժարվեց Ռուսաստանի հետ բանակցել, հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ» արտահայտությունը խոսում է այն մասին, որ խաղաղության հաստատման «գնացքը գնացել է», և որ մոտ ժամանակներս դրա մասին անգամ խոսելն անիրատեսական է…
Հետևաբար՝ անորոշ ժամանակահատվածով անհավանական է թե՛ բանակցությունների անցկացումը և թե՛ առավել ևս պատերազմի դադարեցումը:
Մանավանդ, երբ Ուկրաինայի տարածքից արձակված հրթիռից Բելգորոդում կործանվեց ռուսական ԻԼ-76 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում փոխանակման նպատակով տեղափոխվող Ուկրաինայի ԶՈւ 65 գերեվարված զինծառայող և օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող զոհվեցին:
Իր հերթին Ուկրաինայի ԱԳ նախարարը բարձրաձայնում է, որ «իրավիճակը շատ լուրջ է, նույնիկ ավելի լուրջ, քան գրեթե երկու տարի առաջ՝ ռուսական ներխուժման ժամանակ», որ «ռազմաճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ՝ զինամթերքի ու զինվորականների պակասի պատճառով»:
Դե իսկ՝ «կրակի վրա յուղ լցնող», «կուտ տվող» կամ պարզապես քամի անող ու «հույս բաժանող» ՆԱՏՕ-ի նախկին և գործող գլխավոր քարտուղարներն էլ կասեն, թե՝ «Ռուսաստանն ու ռուսներն ավելի մեծ մեկուսացման մեջ են, այդ թվում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում», որ «եթե Պուտինը հաղթի այս պատերազմում, ապա մենք բոլորս պարտվելու ենք», որ «բոլորս Ուկրաինայի ժողովրդի կողքին ենք», որ «պատերազմից հետո Ուկրաինան կդառնա ալյանսի անդամ» և նման մի շարք սրտաճմլիկ ու լալահառաչ կոչեր ու հայտարարություններ…
Նման պատրանքներից ու պաթոսալացից հետ չի մնում նախագահ Զելենսկին, ով լիրիկական զեղումներով ու «տատական նաֆսով» պետք է անիծի Պուտինին, ասելով, որ նա «չպետք է իրեն հանգիստ զգա ոչ այս, ոչ էլ մյուս կյանքում» և որ «այրվելու է դժոխքի կրակներում»…
Ինչևէ, բարդ դեպք է և բարդ ժամանակներ են…
Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Каждый сходит с ума по-своему»…
Ցավալին այն է, որ այսքան մարդկային ու տարածքային կորուստներից, անդառնալի հետևանքներից և ապագայում ավելի ծանր ու անելանելի իրավիճակներից հետո անգամ Զելենսկին առ այսօր չի հասկացել, որ իրեն ու իր երկիրն օգտագործում են ու հա «գցում»…
Որ նա Արևմուտքի համար պարզապես հակառուսական «գործիք» է, իսկ իր երկիրը՝ «հաշիվներ մաքրելու» պլացդարմ ու ֆորպոստ…
Որ չպետք է գայթակղվել Հավաքական Արևմուտքի գեղեցիկ փաթեթավորված, բայց իրականում շատ վտանգավոր առաջարկներից, քաջալերանքներից, ռազմական աջակցությունից:
Որ պետք է «քարը փեշից թափել» ու օր առաջ բանակցել ՌԴ-ի հետ, քանի որ պատերազմը տանուլ է տվել, իսկ պետությունն օրեցօր վերածվում է փլատակների…
Առավել ևս, որ այսօրվա դրությամբ ունի խիստ սահմանափակ սպառազինություն ու մոբիլիզացիայի խնդիր:
Էլ չեմ խոսում այն մասին, որ՝
* շուրջ 10 միլիոն ուկրաինացի ​​դարձել է փախստական, որից 2,5 միլիոնը չի կարող վերադառնալ տուն,
* վերջին տեղեկատվության համաձայն՝ պատերազմի պատճառով ուկրաինական տնտեսության ուղղակի կորուստներն արդեն հասնում են շուրջ 113,5 մլրդ դոլարի,
* այս պահին մշակվում և վերլուծվում են արբանյակների օգնությամբ հավաքված Ուկրաինայի ենթակառուցվածքի ավերածությունների և վնասվածքների լուսանկարները, որպեսզի արձանագրեն հասցված վնասի չափը,
* տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը սպառնում է Ուկրաինայի պետականությանը:
Փաստ է՝ անկախ ՌԴ-ի հանդեպ մեր ունեցած օբյեկտիվ ու սուբյեկտիվ, նեգատիվ թե պոզիտիվ վերաբերմունքից ու վերապահումներից, ռեալ պոլիտիկն արձանագրում է, որ նրա այդքան կանխագուշակված ու կանխորոշված պարտությունն այդպես էլ տեղի չի ունենում…
Պատերազմն ընթանում է ոչ իր սուվերեն տարածքում, չունի և ոչ մի միլիմետր կորսված տարածք, ընդհակառակը՝ ինքն է գրավել 130 հազար քմ-ից ավելի տարածք, որի վերադարձը գրեթե անհնար է դարձել, առավել ևս, որ Ուկրաինան արդեն որերորդ լայնամասշտաբ հակահարձակումն է ձախողում:
Դե իսկ ՌԴ-ն՝ որպես զինամթերք արտադրող պետություն, իր սպառազինության կորուստները վերականգնելու ու արսենալը թարմացնելու խնդիր չունի…
Իսկ մարդկային կորուստները՝ «դե հիմա», նրանց ոգիներն են անմահ…
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ պատերազմի արդյունքում, այս պահի դրությամբ, խաղաղ բնակիչների շրջանում կա ավելի քան 10.300 զոհ, 20.000-ից ավել վիրավոր, իսկ նահատակված զինվորականների թիվը գերազանցում է 500.000-ը:
Ինչ է սա, եթե ոչ՝ ողբերգություն…
Մանավանդ, երբ կռվում (կռվեցվում) ու զոհվում են նույն արյունակցական կապով, երկու եղբայրական ժողովուրդներ:
Դեռ ինչքա՞ն պետք է արյուն թափվի, որ երկու կողմերը հագենան ու բավարարվեն և ի վերջո, կանգ առնեն…
Փաստ է՝ երկուստեք արկածախնդրությունը, պատեհապաշտությունն ու ամբիցիաները, թշնամանքի, քինախնդրության ու անտագոնիզմի հետ միասին սահմաններ չունեն:
Հետևաբար՝ սպանդն ու ավիրածություններն անժամկետ կշարունակվեն…
May be an image of 3 people and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031