Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

34-ամյա քաղաքացու Range Rover-ում զենք և զինшմթերք է հшյտնшբերվել․ նա ձերբшկшլվել է

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում, որի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։

Աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տիպի OH 8879 գործարանային համարի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, բեռնախցիկից՝ իր անվամբ հաշվառված երկու ինքնաձիգ 1974BK909 և «Սայգա» 410K գրառումներով, մեկ պահեստատուփ լիցքավորված երեսուն փամփուշտներով, չորս տուփ փամփուշտ, մեկ դատարկ փամփշտատուփ, իսկ ա/մ-ի սրահից հայտնաբերվել է դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ։ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031