Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ասաց, թե ի՞նչ կապ ունի Վարդենիսի անձնագրային բաժնում 4 աշխատող կա, թե՝ ոչ։ Մարդկանց ասեք թող գնան գումար վերցնեն տուն սարքեն։
Փաշինյանը նաև խոսեց օրեր առաջ Վարդենիսի բնակիչների բողոքի ակցիայի մասին։
«Ասում են՝ անձնագրային բաժինը կամ կադաստրի բաժինը լուծարվում է, բնակավայրերը տալու են։ Որ այդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում, էդ հեչ, որ այդտեղ դպրոց ենք կառուցում, էդ հեչ, մանկապարտեզ ենք կառուցում՝ հեչ, ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ճանապարհ՝ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինը։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում 6 հատ բացենք և ասենք՝ այս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ՝ անձնագրային։ Ամենուր նաև ԺԵԿ-եր բացենք»,- ասաց Փաշինյանը։
Վերջում հավելեց, որ միլիրադներ են ծախսում դպրոց, փողոց կառուցելու համար, իսկ պետական կառույցները փակում են, որովհետև ցանկանում են անցնել էլէկտրոնային համակարգի։


















































