Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Որոշակի ժամանակով չենք հարկի Հայաստանում. ՊԵԿ նախագահը՝ «խոպանչիներին» հшրկելու մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին, հայտնել է, որ երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա ռեզիդենտության երկրում մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։ Տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքների մասում կա որոշակի օբյեկտիվ տարր, օրինակ՝ տույժերի մասով, այսինքն՝ մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր հարկային եկամուտներն ու անակնկալի է եկել, երբ ստացել է ծանուցում ու տեսել տույժերի մասին տեղեկություն»,- ԱԺ-ում նշեց Բադասյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոչ թե տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանակով չհարկել տարբերությունը Հայաստանում։

ՊԵԿ նախագահն ասաց, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից որևէ ծանուցում հարկ վճարողները չեն ստացել, ընդամենը ՊԵԿ-ն է ծանուցագրեր ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատողները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև