Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգшկшն վթшրի զnhերի թիվը հասավ 4-ի. բոլորի ինքնությունը հայտնի է

Այսօր՝ մարտի 20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտ 19-ին, Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը՝ «LADA Priora»-ի վարորդը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նշված ավտովթարի հետևանքով երեկ մահացած քաղաքացիների, ինչպես նաև «Lexus»-ի և «LADA Priora»-ի վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բաբկեն Սարոյանը, իսկ «LADA Priora»-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 34-ամյա Տիգրան Մարգարյանը:

Երեկ մահացել էին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ 39-ամյա Զոհրաբ Գասպարյանը,  35-ամյա Իշխան Արսենյանը և 38-ամյա Խաչատուր Մարգարյանը: Վերջիններս աշխատանքից վերադառնում էին գյուղ, երբ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս անցնում է բաժանարար գոտին, կոտրում 2 ծառ և բախվում դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից 3-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031