Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Հայաստանին պետք է դեէսկшլшցիա՝ uшhմшններին և ներսում, օդում կшխվшծ են բոլոր шննnրմшլ-վտшնգшվոր սցենարները. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները։ Քարոզիչը ձևակերպում է հետագա աղետների գաղափարական հենքը։ Դիմացը անհասկանալի է, թե ինչ կա (դա հետո կպարզվի), բայց կա մոլորված, շփոթված ժողովուրդ։

Տելեգրամյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու։
99 տոկոսանոց ականապատ դաշտից մեր պետությունը դուրս հանելու համար պետք է գրագետ բովանդակություն (քաղաքական միտք) և աշխատանքի արդյունավետ ձևաչափեր։

Իմ խորին համոզմամբ, ճիշտ բովանդակությունը դեէսկալացիան է։ Հայաստանին պետք է դեէսկալացիա՝ սահմաններին և ներսում։ Մենք 5-6 տարի է՝ ապրում ենք վտանգավոր տոքսիկ միջավայրում։ Սա պետք է դառնա մեր  հասարակությանը համախմբող գաղափարը։
Նոր ձևաչափեր են պետք այս գաղափարը սպասարկելու համար, որպեսզի այն գաղափարից վերածվի կիրառական օրակարգի։ Պետք է նոր որակի քաղաքական միտք, նոր որակի հանրային մթնոլորտ, նոր որակի իշխանություն։ Լավագույն տարբերակը թերևս բոլոր տաղանդների կառավարության (The ministry of all talents) մոդելն է, որի մասին գրել եմ օրերս, որը հնարավորություն կտա բոլոր ունակ մարդկանց, անկախ քաղաքական և այլ տարբերություններից, լծվելու միասնական աշխատանքի ու մեղմելու ներքին թշնամանքը։
Շատ կարևոր դերակատարում ունեն ակտիվ անհատները, ձևավորված և ձևավորվելիք նոր շարժումները-ձևաչափերը, ինչպես նաև ավագ սերնդի մի խումբ գործիչներ, որոնց համար սա հայրենիք է, ու որոնց սիրտը պայթում է այս վիճակից։

Սա մեզ ուժ կտա՝ հաղթահարելու խոչընդոտները, որոնցից առավել խոշորներն են հասարակական ապատիան ու մանիպուլացվածությունը և, իհարկե, տարբեր անձնական-մերկանտիլ շահերը։
Պետք է սառը հաշվարկել մեր ունեցած պոզիտիվ ռեսուրսները, որոնք թույլ կտան դիմադրություն կազմակերպել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031