Skip to main content

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեռավոր 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը, հանգստացնելով իր կողմից ապագայում խաբված համակիրներին, ուղիղ եթերում ժպտալով ասում էր. «Ժողովուրդ ջան, ինչու՞ եք նեղվում, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, թողեք հայհոյեն, ինձ համար ամենակարևորն էն ա, որ էդ հայհոյանքը չստանա դրական արձագանք հասարակության մեջ, քանի որ եթե ստանա, դա կնշանակի, որ մենք մի բան սխալ ենք անում, մտածելու բան ունենք»։

Պատերազմից ու ամոթալի կապիտուլյացիայից հետո, երբ վրա եկավ հասարակության արդար ցասումը, նույն Նիկոլը որոշեց քրեականացնել իշխանության հանդեպ վիրավորանքը՝ տխրահռչակ137.1 հոդվածի տեսքով։ Սա խղճուկ փորձ էր իրականությունից փախչելու. հարյուրավոր քրեական գործեր (միայն այս հոդվածով ունեի 6-ը), որոնք սակայն չտվեցին ցանկալի արդյունք և փնթի բռնապետիկը ստիպված սկսեց փակել իր՝ ժամանակին սիրելի ֆեյսբուքի մեկնաբանությունները, փողոցում էլ շրջել տասնյակ թիկնապահներով։ Հետագայում կեղծ «ժողովրդավարության բաստիոն» խաղալու նպատակով գերագույն գլխավոր փնթին ապաքրեականացրեց վիրավորանքը, բայց դե ճիշտը շարունակում է ցավեցնել, հատկապես, երբ այն ամեն օր ճպացնում են դեմքիդ՝ լինի դա փողոցում, ֆեյսբուքում, թե քո նոր ապաստան դարձած TikTok-ում։ Սա է պատճառը, որ կապիտուլյանտը որոշեց վերադառնալ 2021թ.-ին որդեգրած «ամեն գնով լռեցնելու» մարտավարությանը։

Իմ ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվեց ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։ Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք «մարդկանց անդորրը խանգարել ենք»: Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից։

Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին, էլ ուր մնաց հիմա վախենայի, երբ դու ինքդ վախենում ես սեփական շողքից։

Սա ես գրում եմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, որտեղ, ի դեպ, քեզ շատ սպասում են։ Վաղը, երբ դու կհայտնվես այստեղ, անպայման գալու եմ մոտդ տեսակցության, նայեմ աչքերիդ մեջ ու ժպտալով ասեմ. «Հը, ո՞նց ես, այ փնթի ***»։

Հ.Գ. Սիրելի հարազատներ, ընկերներ, համախոհներ,

Ցանկանում եմ հայտնել, որ նույնիսկ անազատության մեջ ես (նաև Նարեկն ու բոլոր քաղբանտարկյալները) օգտագործելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի ասելիքս հասցնեմ մեր լսարանին ու հանրությանը։ Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։

Ուզում եմ, որ վստահ լինեք՝ մենք չենք կոտրվել, մենք չենք վախեցել, մենք կլինենք կապի մեջ՝ որոշ տեխնիկական դժվարություններով, բայց կապի մեջ կլինենք։

Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է մարտի 22-ին, իսկ մարտի 23-ին երկու ամսով կալանավորվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031