Skip to main content

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրահոս

Ի՞նչ քննարկում է տեղի ունեցել ՔԿ-ում ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հյուրընկալվել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությունը։ Նրանց ուղեկցել է ՀՀ  ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«GTH Consulting»-ը աշխարհում ճանաչված է` որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ կառույցների հետ։

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա ողջունել է ընկերության մասնագետներին Երևանում մեկնարկող՝ միջազգային պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման և զարգացման հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին մասնակցության և նշված ոլորտում Հայաստանի կարիքներին ծանոթանալու նախաձեռնության համար։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն, որպես Հայաստանում նախաքննական ամենամեծ մարմին, առանցքային դեր ունի մեր երկրում հանցագործությունների հետքերի, այդ թվում` ԴՆԹ հետքերի հայտնաբերման և հավաքագրման ոլորտում։ Ըստ պարոն Այվազյանի՝ Քննչական կոմիտեն կարևորում է միջազգային չափանիշներին համահունչ Հայաստանում դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման օրենսդրական հիմքերի կատարելագործումը և պատրաստակամ է իր լիազորությունների սահմաններում մասնակցելու դրան։

ՀՀ  ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հավելել է, որ արտերկրյա մասնագիտացած կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեկնարկող համաժողովը, որին մասնակցություն են ունենալու նաև ՀՀ շահագրգիռ բոլոր կառույցները, այդ թվում նաև` ՀՀ քննչական կոմիտեն, նոր խթան է հաղորդելու Հայաստանում համակարգված տվյալների շտեմարանի զարգացման գործընթացին։

«GTH Consulting» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիմ Շելբերտն իր հերթին նշել է, որ պատրաստ են աշխարհի բազմաթիվ երկրներում իրենց փորձագիտական ներգրավվածության փորձառությունը փոխանցելու նաև Հայաստանին, ինչը նշանակալի ավանդ կլինի կրկնահանցագործությունների կանխարգելման, բացահայտման, պետության կողմից ռեսուրսներ խնայելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քննչական մարմինների գործառույթները, փորձաքննությունների նշանակման և դրանցով ստացված տվյալների կիրառելիության, ԴՆԹ տվյալների բազայի վերաբերյալ մինչ այժմ իրականացված իրավական գործընթացները, ինչպես նաև` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավшզшկшյին հшրձшկում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 միլիոն ռուբլի և 6 միլիոն դոլար

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031