Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Նիկոլը Ալիևից ավելի Ալիևի է, ու ոչ միայն խոսում ա դրա մասին, այլ որպես բացարձակ ճշմարտություն մատուցում․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․

Վերջին շրջանում բազմիցս տարբեր իրավիճակներում բոլորս համոզվել ենք (թերևս շատերդ կհամաձայնեք), որ այն հարցերը, որոնք Ալիևն ինքն իրենով չի կարողանում լուծել, և որոշակի խնդիրներ ու դիմադրություն է նկատում, հարթեցնում ու լուծում է Նիկոլի միջոցով։ Բաց տեքստով «պասերով» խաղում են, առանց ավելորդ ձևականությունների՝ ադրբեջանական կողմից հնչած ցանկացած թեզ ու պնդում միանգամից Նիկոլի կողմից հստակ դասավորվում է, ու համապատասխան փաթեթավորմաբ տիրաժավորվում հանրության շրջանում։ Ավելին, դրանք ներկայացվում են ու անցկացնում «հալած յուղի» պես:
Ամենացցուն օրինակը երեկ ԱԺ-ում հնչեցրած «Արցախում ծնված ադրբեջանցի կնոջ ու հայ կնոջ» դեպքն էր։ Նայեք ինչ ա դուրս տալիս․ ասում ա՝ «եթե էդ կինը հղի ա եղել ԼՂ-ում ու հետո ուրիշ տեղ երեխա ա ունեցել, նշանակում ա, էդ երեխան էլ ա ղարբաղցի ու պտի մասնակցեր հանրաքվեին»։
Պոպուլիզմի ճղճիմագույն մաստեր-կլաս․ սա էն թեզն ա, որ Ալիևը կերազեր, որ հայաստանյան միջավայրում խոսեն, չեմ ասում պետական մակարդակով հայտարարեն, այլ ուղղակի խոսեն, բայց Նիկոլը Ալիևից ավելի Ալիևի է, ու ոչ միայն խոսում ա դրա մասին, այլ որպես բացարձակ ճշմարտություն մատուցում։ Էն աստիճանի լղոզված է թեման խուրդում, որ շարքային հայի համար դա ոչ մի կերպ ընկալելի չի, թե իրականում ինչ պետք է տեղի ունենար Արցախում հնարավոր հանրաքվեի դեպքում․ փաստացի ամբողջ բազարը գնում էր նրա շուրջ, որ հստակ թիվ կար ֆիքսված հանրաքվեին մասնակացելու համամասնության հետ կապված՝ 68-22 հարաբերակցությամբ, ու սրա մասին շեշտվել է բազմաթիվ անգամներ (68% հայեր, 22% ադրբեջանցի):
Ի դեպ՝ էս հարցը Կազանում Սերժ Սարգսյանի կողմից վերջնականապես փակվեց։ Հիմա եկել է պառլամենտում իրեն մեջտեղից պորթում ու զուգահեռ իրականության հեքիաթներ է մատոցում, որը, ցավոք սրտի, հանրություն կոչվածի մոտ էլի աշխատելու է։
Վերջում մի կարևոր դիտարկում․ երեկ իր «բենեֆիսի» ժամանակ, որ արագ-արագ խոսում էր, մի միտք ասեց․ «Էն տարածքները, որոնք պատկանում են ադրբեջանական կողմին, պետք է վերահսկվեն Ադրբեջանի կողմից, էն տարածքները, որոնք հայկական են, պետք է վերահսկի Ադրբեջանը, ըըըը Հայաստանը, վայ խառնեցի․․․»։ Սա հենց էնպես ասված միտք չէր, ինքը ոչ մի բան օդում ի զուր տեղը չի ասում ու անում, ամեն ինչ հստակ գծած է, հերթական թեստն էր։
Առայժմ էսքանը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031