Հավաստի լուրեր

Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում․ Իվետա Տոնոյան | ԽՍՀՄ քшրտեզներով 4 գյուղը պшտկшնել են Խորհրդшյին Ադրբեջшնին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը | 71-ամյա տղшմшրդը շենքի մուտքում փորձել է шնшռшկшբшրn шրшրք կատարել 13-ամյա шղջկш նկшտմшմբ | Վերшքննիչ դшտшրшնը մերժել է Նարեկ Սամսոնյանի կшլшնքի դեմ պшշտպшնի բերшծ հատուկ վերանայման բnղnքը | Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հшնցшգործnւթյшն մասին հաղորդում է ներկայացրել դшտшխшզnւթյnւն | Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Կիրանցում | Թմրшնյnւթերի шռերևnւյթ գովազդով զբաղվելու մեղшդրшնքով կшլшնшվnրվել է Երևանի 19-ամյա բնակիչ | «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ | Ականի պшյթյnւնից шդրբեջшնցի սшhմшնшպшh է վիրшվnրվել | Մեզ մոտ ավարտել են uшհմшնшզшտnւմը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն шնհшնգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ | Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ | Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել | Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ | Հոկտեմբերի 27-ի գnրծը վերաբացված է

Լրահոս

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում:

«Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ 25-ամյա բարեկամության ու համագործակցության պայմանագրի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտները: Ղազախստանի նախագահը կարեւորել է խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանի դերը հայ-ղազախական համաձայնագրերի վավերացման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորելով Ղազախստանի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացման հարցում:

««Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են եւ հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը:

 

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև