Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։
Ըստ նրա՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության վրա՝ երկու երկրների ղեկավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վաղաժամկետ դուրսբերման մասին։
«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- հավելել է Ալիևի օգնականը։


















































