Skip to main content

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Տավուշի մարզպետը բnղnքnղ գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան

Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու առաջարկեց դահլիճում զրուցել բնակիչների հետ։ Որոշ բնակիչներ՝ Կիրանցի գյուղապետի միջամտությամբ համաձայնել են փակ հանդիպմանը, հիմա այն ընթանում է։ Իսկ դրսում կանայք շարել են աթոռները ճանապարհին ու նստել դրանց վրա։

Ի՞նչ խոսակցություն է ունեցել ճանապարհը փակած բնակիչների հետ Հայկ Ղալումյանը։ Panorama.am-ը հարցն ուղղեց ծնունդով տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որն այս պահին էլ Կիրանցում է։

«Մի քանի բառ կցկտուր ասեց, որ սրան այլընտրանք չկա, սա պետք է արվի, սա կարևոր է մեզ համար, մեր հետագա անվտանգության համար կարևոր է։ Ժողովուրդն ասեց՝ ի՞նչն է կարևոր, որ ադրբեջանցին գա, նստի ըտեղ, անվտա՞նգ եք համարում»,- փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նրա խոսքով, Տավուշի գյուղերի բնակիչները կտրականապես դեմ են առաջարկվող քայլերին, ասում են՝ դրա հետ չեն հաշտվի։

«Մարդիկ վճռական են տրամադրված։ Բայց էլի եմ կրկնում, սա մենակ այս գյուղերի հարցը չի, ողջ Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչ ասի էս օրակարգին, բոլոր տեղերում»,- փոխանցեց պատգամավորը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031