Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Տшվnւշnւմ իմ սարքած դիրքերն են քшնդnւմ. ես մեծ ցшվ եմ ապրում. Լևոն Երանոսյան

«Հրապարակ»-ը  զրուցել է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի հետ։

— Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգեւոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։
— Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում եւ անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։
— Իշխանությունը մեկ ասում է՝ բարեփոխում ենք ոստիկանությունը, այլեւս ուժի գործադրումը չպետք է դառնա ցույց ցրելու մեխանիզմ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ուժային կառույցը պետք է նաեւ ուժ գործադրի։ Ցուցարարների նկատմամբ գործադրված ուժն արդյո՞ք համաչափ է, եւ ո՞ր դեպքերում կարող են ուժ կիրառել հանցանք չկատարած մարդկանց նկատմամբ։
— Ես հետեւում եմ իրադարձություններին, միանշանակ՝ համաչափ չեն ոստիկանության գործողությունները։ Այսօր ղեկավարությունն իրենք են, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց արածների համար։
— Եթե համադրենք 2018-ի եւ այսօրվա դեպքերը, ցուցարարների վարքագիծը, պահվածքը, ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը, ոստիկանների պահվածքը։
— 2018-ի հետ համեմատելու չէ։
— Դատարանում Դուք ներկայացնում էինք, թե ինչու եք հատուկ միջոց կիրառել 2018-ին, որի համար քրեական գործ է հարուցվել եւ շուրջ 6 տարի քննվում է։ Ասում էիք՝ փորձել եք պետությունը փրկել, արյունահեղությունն եք կանխել։ ՔՊ-ականներն ասում են՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն են արել։
— Դուք տեսե՞լ եք, թե ինչ իրավիճակ է եղել՝ Ռադիոտան դեպքերը, Բաղրամյան եւ Արցախի փողոցի դեպքերը։ Փաստեր կան, նկարահանված կադրեր կան։
— Լավ հիշեցրիք Ռադիոտան դեպքը․ մարդիկ այսօր ասում են՝ ցուցարարները ներխուժեցին Ռադիոտուն՝ պետական պահպանության տակ գտնվող օբյեկտ, կոտրեցին պետական գույքը, սակայն դրա համար չպատժվեցին։ Այսօր մի խաղաղ ցուցարար կառավարության շենքի մոտ բղավում է՝ «Նիկոլ դավաճան», անմիջապես ձերբակալում են, բերման ենթարկում, երբեմն էլ կալանքի սանկցիա տալիս։
— Թող այն ժամանակ էլ պատժեին, չպատժեցին, դրա համար այս օրը հասանք։
— Ո՞վ պետք է պատժեր։
— Կային համապատասխան ղեկավարներ։
— Նկատի ունեք Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանի՞ն։
— Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այո, Վլադիմիր Գասպարյանը, նա պետք է ոստիկանության ստորաբաժանումներին հրահանգ տար, որ գործողություն անեին։
— Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած 10 հոգանոց խումբը Գյումրուց եկավ Երեւան, եւ ձնագնդի պես այդ ալիքը մեծացավ։
— Ես չեմ կարող ասել, ո՛չ հակահետախուզությունում եմ աշխատել, ո՛չ ԱԱԾ-ում։
— «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում ջրցան մեքենաներով ցույցը ցրեցին, 2018-ին նույնիսկ ջրցաններ չօգտագործվեցին։
— Դա ես չեմ ղեկավարել, Երեւանի վարչությունն է ղեկավարել։
— Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։ 
— Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։
— Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։
— Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։
— Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ 
— Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիեւից հետ ուզի մեր հողերը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031