Վարչապետի թեկնածուի ընտրության հարցով վերջնական որևէ կոնսեսուս կա՞, թե՞ ոչ հարցին, Բագրատ Սրբազանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ այդ հարցերն իրեն չպետք է ուղղել, այլ կուսակցություններին, քաղաքական գործիչներին, իրավաբաններին ու սահմանդրագետներին։
Սրբազանն ասաց, որ այդ հարցերն իր տիրությում չեն։
Հարցին, թե առաջարկ չի՞ եղել, օրինակ, Ավետիք Չալաբյանի թեկնածության, Սրբազանը նշեց, որ ոչ։
Նա հայտնեց, որ Ավետիքն իր շատ մտերիմ բարեկամն է, եղբոր պես է, բայց Ավետիքի անունը չի հնչել գոնե մինչև հիմա։
Բագրատ Սրբազանը կրկին հեգնեց. «Փոխարենը խոսվել է Գագիկ Մելքոնյանի և Հովիկ Աղազարյանի մասին»։
Սրբազանը հորդորեց չշտապել։
Դիտարկմանը, թե առաջին օրը Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե տվեց, որ Փաշինյանը հեռանա, մինչդեռ դեռևս պայքարի ճանապարհային քարտեզ ներկայացված չէ՝ Սրբազանն արաց. «Այո՛, շտապեցինք… »։














































