ԲելՏԱ-ն հայտնում է՝ օկուպացված Շուշի քաղաքում լրագրողներին Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը ասել է, որ Բելառուստը մտադիր է օկուպացված Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել:
Նա նշել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը մի քանի տարի շարունակ համագործակցում են շինարարության ոլորտում:
Ըստ նրա՝ հիմա իրենք պայմանավորվել են մի նոր լուրջ քայլի շուրջ, նախատեսել են կոնկրետ բնակավայր՝ գյուղատնտեսության նախարարության իրենց գործընկերների հետ միասին, քանի որ այստեղ շատ կարևոր է մարդկանց ապահովել ոչ միայն հարմար բնակարաններով, այլև նրանց աշխատանքի համար արժանապատիվ տեղերով։
Փոքր քաղաքը կկառուցվի օկուպացված Ակնայի շրջանում և նախատեսված կլինի 420 ընտանիքի համար։
Նշվում է, որ ճարտարապետության հարցում կզգացվի բելառուսական կոլորիտը:


















































