Բագրատ Սրբազանն այցելեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող այլ պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։
Նա ասաց, որ այս պահին իրենք ցավակցում, զորակցում և սգում են։ Թե նրանց մահը ինչպես կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա՝ չի կարող ասել։
«Մեր սիրտը, մեր աղոթքներն Իրանի ժողովրդի հետ են, իրենց հոգևոր առաջնորդի հետ են»,- ասաց Սրբազանը լրագրողների հետ զրույցում ։


















































