Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ես բшնшկցում էի Ադրբեջшնի шնվտшնգnւթյшն քարտուղարի հետ․ Փաշինյանը, Արցшխի իշխшնnւթյnւնն ու ընդդիմnւթյnւնն աշխատել են իմ դեմ․ Սшմվել Բшբшյшն

Ես ասել եմ՝ կա՛մ իշխանությունն ինձ են տալու, կա՛մ Ադրբեջանին, այլընտրանք չունեն, բայց այդ մարդիկ՝ 5-րդ շարասյան տղերքը հավատում էին, որ իրենք փրկվելու են, Ղարաբաղը այսպես, թե այնպես մնալու է, ես էլ բացատրում էի՝ ինչի վրա հույս եք դնում չկա տղերք, մոռացե՛ք։

Այս մասին Ալիք մեդիայի տաղավարում հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Ես Ադրբեջանի հետ բանակցում էի նրա շուրջ, որ եթե Ադրբեջանը գա մի օր համաձայնության, մենք կդնենք հանրաքվեի։ Հասարակությունը կասեր՝ ընդունում է, թե՝ ոչ։ Նրանց ասել եմ՝ ես ստեղծված իրավիճակում վերցնում եմ իմ վրա պատասխանատվություն, բանակցում եմ, բերում մի իրավիճակի, որ դուք վաղը երևանյան փողոցներում ցիգան չլինեք։ Նեղացան, ասացին ինչի՞ եք մեզ ցիգան ասում։ Հիմա հարց եմ տալիս՝ ցիգա՞ն եք, թե՞ ոչ»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ այդուհանդերձ ցիգան են, որովհետև եթե իրենց երկրում լինեին տուն կունենային, բայց հիմա փողոցում թափառում են։

«Բայց իրենց փող էին բաժանում, մյուս կողմից ասում էին Ռուսաստանը եկել է այստեղ, որևիցե բան չի լինելու, Բաբայանն էլ եկել, իր դերն է կատարում»,- նշեց նա։

Անդրադառնալով իր ու ադրբեջանական կողմի բանակցություններին, Բաբայանը հայտարարեց, որ այն անձը ում հետ ինքը բանակցում էր այնքան ուժեղ էր, որ անվտանգությունն Ադրբեջանի նույնիսկ տեղյակ չէր։ Շահրամանյանը խոսում էր անվտանգության պետի տեղակալի հետ, ինքը խոսում էր անվտանգության քարտուղարի հետ՝ ուղիղ նախագահականի։ Թե ինչ են բանակցել լրիվ քննչականում են․ փոխըմբռնում կար, հարցի լուծման տարբերակները կային, մի քիչ խելք չունեին։

Նա նաև անդրադարձավ մեղադրանքներին, թե փաշինյանական է։

«Ինչո՞վ եմ փաշինյանական, եթե նախկինների սխալներն եմ ասում, ուրեմն Փաշինյանի ջրաղացին ջո՞ւր եմ լցնում։ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի իշխանությունները, ընդդիմության հետ ամբողջը աշխատել են Բաբայանի դեմ»,- հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031