Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Դшնшկшհшրnւթյnւն Մաշտոցի պողոտայում․ 20-шմյш երիտшսшրդին մեղшդրшնք է ներկшյшցվել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 8-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում երկու անձի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ։

Հունիսի 8-ին՝ ժամը 01:59-ին, ապա նաև՝ 03,02-ին, «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից» հաղորդումներ են ստացվել Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգուց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով երկու երիտասարդներ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը՝ ծանր, մյուսը՝ բավարար վիճակում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ 2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 01:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «Սիզնս» ռեստորանի մոտակայքում միմյանց երկար նայելու հետ կապված վիճաբանություն է առաջացել երեք երիտասարդների միջև։ Դրա ընթացքում նրանցից Երևան քաղաքի 20-ամյա երկու բնակիչ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում նաև իրենց մոտ գտնվող դանակներով։ Նրանցից մեկը, իր հասակակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական նշանակության օրգաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել են վիճաբանությանը միջամտած քաղաքացիների կողմից, ինչպես նաև բուժհաստատություն տեղափոխվելուց հետո ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 20–ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործության մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031