Կիրանցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ասաց, որ Կիրանցում մարդկանց ահաբեկել են, մատնել ճարահատության, որ ստիպված լինեն որոշումներ կայացնել։
Սրբազանը ասաց, որ գյուղը բաժանել են երկու մասի։ Ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր։ Այս ամբողջ սահմանային գյուղերում մի բան կար, որ բոլորին իրար կապում էր, դա սահմանն էր։ Հիմա այդ սահմանն էլ է բաժանել մարդկանց։ Քանդել են մարդկանց հասարակական ընկալումները։ Մարդկանց բաժանել է։


















































