ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը NewDay.am-ին հայտնում է.
Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:
Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։
Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

















































