Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը․ ԱԳՆ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

 «Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։

Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031