Skip to main content

Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

Լրահոս

Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին

Արդեն մի քանի օր է՝ մենք ԱԺ ամբիոնում քննարկում ենք ՀՅԴ-ի կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որտեղ առկա են ՀՀ անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես Հայաստանը միութենական պետության կամ Ռուսաստանի կազմում տեղավորելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Երբ մենք սրա մասին խոսում ենք, տարատեսակ դաշնակցական քաղաքական գործիչներ, այդ թվում արագ կամ դանդաղ վազող գործիչներ, բարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում դրանք որակելով դա «մուտիտ» կամ նմանատիպ այլ կերպով: Պարբերաբար պնդումներ են անում, թե ՀՅԴ-ն կանգնած է Հայաստանի անկախության  ակունքներում, որ ՀՅԴ-ն պայքարում է Հայաստանի անկախության համար»,-ասաց նա եւ միացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված։

Ըստ ՔՊ-ականի միացրած ձայնագրության՝ լրագրողը հարցնում է՝ կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, Քոչարյանն էլ պատասխանում է, որ Հայաստանն ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունի։

«Մեծ միավորում տեղավորվելու կարիք… ահա այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է  իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ ու ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ։ Դուք կապ չունեք  Հայաստանի ինքնիշխանության հետ, դուք կապ չունեք ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ դուք կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031