Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի Պարույր Սևակ փողոցում բազմահարկ շենք պայթեցնում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ պայթեցում չի իրականացվել․
«Ճոպանների միջոցով շենքը քանդել են։ Փրկարար ծառայությունը, պարեկային ծառայությունը և շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները տեղում են եղել։ Ճանապարհների լվացման աշխատանքներ են իրականացվել» ,-հայտնեց Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր այս շենքին։
Երևանի Պարույր Սևակի 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներ դիմել էին Aysor.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը պատրաստվում են պայթեցնել:

Բնակիչները մտահոգություն էին հայտնել, որ շենքի պայթյունը, որքան էլ անվտանգ պայմաններում իրականացվի, կթուլացնի իրենց շենքերի ամրությունը, որոնք շահագործման են հանձնվել 2015-2018 թվականների ընթացքում, և կվնասի հարևանությամբ գտնվող Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացող հիվանդներին։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ դեռևս գարնանը «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի քանդման թույլտվության համար։

«Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից։ Դրանից հետո ՍՊԸ-ն վերահամաձայնություն է բերել քաղաքապետարան այն մասին, թե ուզում է քանդումն իրականացնել պայթեցման եղանակով։ Դրան քաղաքապետարանը համաձայնություն չի տվել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հակված չէ, որ շենքի քանդումն իրականացվի պայթեցման եղանակով, հետևաբար, առանց մեր համաձայնեցման և որոշման, քանդումը չեն կարող իրականացնել պայթեցման եղանակով»,-

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031