Ժաննա Անդրեասյանը միջամտում է Երևանի Ն․ Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում տնօրենի ընտրությանը։ Այս մասին NewDay.am-ին ահազանգում են քոլեջից։ Մեզ ներակայացրել են որոշ մանրամասներ։
Եվ այսպես ՝Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ազատվել է սույն ուսումնական հատատության տնօրենի հաստիքից և սույն թվականի օգոստոս ամսին երկու անգամ պետք է կայացվեին Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստեր, որոնցում պետք է քննարկվեր տնօրենի ընտրության հարցը, սակայն նիստերը չեն կայացել և հետաձգվել են՝ արհեստականորեն ստեղծված հանգամանենքրի և որոշակի սուբյեկտիվ նկատառումների առկայության պատճառով։
ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից «09» սեպտեմբերի 2024 թվականին կայացվել է հրաման՝ «Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածարջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը քոլեջի ուսումնաարտադրական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին վերապահելու մասին»։ Տվյալ պարագայում հաստատության տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող, ով հանդիսանում է տվյալ հաստատության տնօրենի տեղակալ կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ով ունի հավաստագիր, իսկ Նարա Անդրանիկի Հովհաննիսյանը քոլեջի ուսումնաարտադրական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի հաստիքը զբաղեցրել է «03» սեպտեմբերի 2024 թվականին։ Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն, ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի,սուբյեկտիվ նկատառումներից ելնելով՝ միջամտում է Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածարջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրություններին, մասնավորապես՝ արհեստականորեն ստեղծել է հաստիք՝ քոլեջի ուսումնաարտադրական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, որը նախկինում գոյություն չի ունեցել և հաստիքը որևէ մեկը չի զբաղեցրել, տվյալ հաստիքում սույն թվականի սեպտեմբերի 03-ին նշանակել է իր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախկին խորհրդական Նարա Հովհաննիսյանին, իբրև ուսումնաարտադրական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի, որպեսզի հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 09-ին, վերջինիս կարողանա նշանակել տնօրենի պարտականությունները կատարող։