Skip to main content

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան

Լրահոս

Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք․ խիստ կասկածում եմ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի, եթե 2018թ. ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Կարդացեք նաև «COP29-ը բացառապես աշխատելու է Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման համար»․ Տիգրան Աբրահամյան 19:15 27.09.2024 Ինձ, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ հետաքրքրում է, թե եկեղեցին ինչ սկզբունքներով է առաջնորդվել` հրավիրելով Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. Սուրեն Պետրոսյան 17:22 27.09.2024 «Լայնախոհությունը Էրդողանի նկատմամբ ստորաքարշությունը չի»․ Սամվել Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին 16:24 27.09.2024 Արցախի հարցի խաղաղ լուծումն իրականացման գործընթացում կլիներ և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը (5+2 շրջաններով) միջազգայնորեն որոշակի կարգավիճակ ստացած կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: «Զանգեզուրի միջանցք» հայաստանակործան ծրագիրն այսօր գոյություն չէր ունենա, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Հայաստանի ինքնիշխան տարածքներն այսօր օկուպացված չէին լինի, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Ադրբեջանն ու Թուրքիան հայությանն այսպես նսեմացնելու ոչ մի շանս չէին ունենա, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Իրական խաղաղությունն այսօր կայուն, երկարաժամկետ ու արժանապատիվ կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Հայ ժողովուրդն այս աստիճան պառակտված, հուսալքված ու մոլորված չէր լինի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Այսօր տեղի ունեցող համաշխարհային զարգացումներում Հայաստանն ավելի պաշտպանված ու կարևոր գործոն կլիներ, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Հայկական երկու պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլացվածի չէին վերածվի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: 2018թ.-ին խաբված ամբոխն իր ազգակործան «առաջնորդի» հետևից դուրս եկավ իր իսկ սեփական պետության դեմ ու բերեց այս պատերազմը: Ամբոխը դուրս եկավ իր ժողովրդի լավագույն մասի արյուն-քրտինքով ազատագրված ու պահած Արցախի դեմ: Դուրս եկավ իր ժողովրդի արժանապատվության, իր իսկ անվտանգության, իր անկախության, իր երեխաների ապագայի դեմ: Սերժ Սարգսյանի պես բազմափորձ և լայնախոհ ղեկավարին Նիկոլ Փաշինյանով փոխարինող ցանկացած ժողովուրդ՝ կհայտնվեր նմանատիպ վիճակում, ինչպիսին այժմ մենք ենք: Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է: Վերքերը շատ խորն են, արյունահոսող ու աննկարագրելի ցավոտ: Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք արդյոք: Խիստ կասկածում եմ: 44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք» գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության: Դրանից հետո «ապագա կա» գոչելով կորցրեցինք ամբողջ Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ: Այժմ Նիկոլի հորինած «խաղաղության խաչմերուկ» գոչելով նոր դավադրություն են նախապատրաստում հաջորդ՝ ավելի խոշոր պատերազմը ստանալու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031