Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝

—  սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի  անցանկալի բորբոսների առաջացումը,

— սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

— պատերի  մակերևույթները  գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ և չներծծող, լվացվող նյութերից,

— առաստաղը չի ունեցել հարթ մակերես, կար մասնիկների թափվելու հնարավորություն,

—   խոհանոցի բացվող պատուհաններն ապահովված չեն եղել  միջատապաշտպան ցանցերով,

—  սննդի կառույցը ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով,

—   սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031