Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Նախորդ տարի գրանցված հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով. Աննա Վարդապետյան

Հայաստանում 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«2019-2024 թվականների ընթացքում մեր հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին ՝ 26 850, 2020 թվականին՝ 26 468, 2021 թվականին՝ 30 245, 2022 թվականին՝  37 612, 2023 թվականին՝ 40 666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՝ 24 567: 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով»,-ասել է դատախազը:

Նա նշել է թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։

Վարդապետյանի խոսքով՝ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:

«2019-2023 թվականների ընթացքում թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2 տոկոս), վերջիններիս տեսակարար կշիռն ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7 տոկոսով»,-նշել է նա:

Վարդապետյանի խոսքով՝ 2024 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5 տոկոսով:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2 տոկոսով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031