Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Սննդամթերքի տեսակներ կան, որոնց գնաճը հատել է 40 տոկոսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարել էր. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։ Նիկոլ Փաշինյանի այս խոստումը եւս, ի թիվս այլ բարձրաձայնումների, իրականություն չի դարձել: ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների քառանիշ դասակարգմամբ ապրանքախմբերի գների կուտակային աճը վերլուծելով՝ 2017թ-ը բազային տարի ընդունելով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-2023թթ. 22 ապրանքախմբերի գծով գնաճը գերազանցել է 30 տոկոսը: Խոսենք օրինակներով.

Բանջարեղենի գինը 2018-ից մինչ 2023 թվականը աճել է 42.1 տոկոսով,

Ձկնեղենի եւ ծովամթերքի գները 2018-ից մինչ 2023 թվականը աճել են 34.3 տոկոսով,

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի արժեքները նույն ժամանակահատվածում աճել են 32 տոկոսով,

մսինը՝ 31,9 տոկոսով,

Կաթնամթերքի, պանրի, ձվի արժեքները՝ 29.4 տոկոսով,

Մրգերինը՝ 28.1 տոկոսով,

Յուղերի եւ ճարպերի գները՝ 25.3 տոկոսով,

Սուրճի, թեյի, կակաոյի արժեքները բարձրացել են 18.1 տոկոսով,

Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի գները՝ 13.2 տոկոսով:

Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք ի ցույց են դնում, որ Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև