Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր ապագայի մասին հարցին։ «Տեղափոխությունը «Մայամի» չի նշանակում, որ ես շուտով պետք է ավարտեմ կարիերաս։ Ես կարող եմ խաղալ ևս մի քանի տարի։ Ես շարունակում եմ դեռ հաղթանակների քաղց զգալ այս տարիքում: Ընտանիքս ինձ շատ է աջակցում, ուստի ինձ չեն կարող կանգնեցնել»,- 37-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն։


















































