Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել. Ռոբերտ Արզումանյան

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել Sportmedia.am-ին, որի ընթացքում խոսել է Ֆաբիո Կանավարոյի գլխավորած թիմի դեմ խաղի, երևանյան թիմում փոփոխությունների, չեմպիոնական պայքարի և այլ թեմաների մասին:

— Ինչո՞ւ որոշեցիք հենց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնել նախապատրաստական հավաքը և ինչպե՞ս այն անցավ:

— Վաղուց էինք ծրագրել հավաքն այնտեղ անցկացնել: Արդեն որերորդ տարին է՝ «Ուրարտուն» այնտեղ է մեկնում: Պատճառն առաջին հերթին պայմաններն են՝ մարզումային, կենցաղային, եղանակային, մրցակիցների հարցում… ամենը շատ որակյալ էր: Մարզաբազան հենց մեր հյուրանոցում էր, ինչը նույնպես շատ հարմար էր: Լավ է նաև, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստ չունեցանք:

— «Ուրարտուն» ԱՄԷ-ում ընկերական խաղեր անցկացրեց: Ի՞նչ խնդիրներ լուծեցիք:

— Բոլորը գրեթե հավասարաչափ խաղաժամանակ ստացան: Մարզումների ու հանդիպումների ժամանակ բարելավում էինք մեր խաղը գնդակով և առանց գնդակի: Շեշտադրում էինք կատարել նաև ֆուտբոլիստների անհատական առաջընթացի վրա, որովհետև եթե ուժեղանում է խաղացողը, աճում է նաև թիմը: Մրցակիցները բավականին ուժեղ էին՝ Ուզբեկստանի հավաքականը, Մոսկվայի «Լոկոմոտիվը», Չինաստանի Սուպերլիգայից երկու թիմ… Մենք չէինք կենտրոնանում մրցակիցների վրա, փորձում էինք մեր խաղաոճն ուժեղացնել:

— Ուզբեկստանի հավաքականը գլխավորում է Ֆաբիո Կանավարոն: Ի՞նչ տպավորություն թողեց:

— Ինչպես նրան հավանում էի որպես ֆուտբոլիստ, այնպես էլ նա տպավորություն թողեց որպես մարդ:

— Ինչպիսի՞ն էր նրա թիմի դեմ խաղը:

— Ոչ ստանդարտ հանդիպում էր, որովհետև 35 րոպեանոց երեք խաղակես անցկացրինք: Բացի այդ, դա մեր առաջին ընկերական խաղն էր: Այդ պահին ֆիզիկապես դեռ այդքան պատրաստ չէինք: Չնայած նրան, որ արտասահմանում հանդես եկող նրանց մի քանի ֆուտբոլիստներ չկային, բայց հավաքականը մնում է հավաքական: Բավականին ինտենսիվ խաղ ստացվեց: Շատ ուժեղ հավաքական ունեն, ինչը վերջին տարիներին տեսնում ենք գրանցած արդյունքներից:

— Ուզբեկստանի  հավաքականը խաղալու է առաջիկա Մունդիալում, նույն խմբում են Պորտուգալիայի հետ: Նրանք ունեի՞ն աշխարհի առաջնության մասնակցի մակարդակ:

— Այո, և միայն այս խաղով չեմ ասում: Հասցրել եմ հետևել նրանց: Մունդիալում շատ ուժեղ մրցակիցներ են ունենալու: Պորտուգալիան, Կոլումբիան շատ ուժեղ են: Հետո հայտնի կդառնա ևս մեկ մրցակից, կարծեմ՝ Աֆրիկայից է լինելու: Խմբից դուրս գալը մեծ հաջողություն կլինի:

— «Ուրարտուի» կազմում ձմռանը շատ փոփոխություններ չեղան: Դա ձե՞ր ցանկությունն էր:

— Այո: Մենք ունենք հավասարակշռված կազմ բոլոր դիրքերում, ֆուտբոլիստներն էլ առաջընթաց են դրսևորում: Եթե նորեկներ պիտի լինեին, ապա անպայման այնպիսին, ով մեծ տարբերություն կստեղծեր: Մենք ունենք խաղակցված թիմ, լավ կոլեկտիվ: Հեշտ չէ նման թիմ բերել այլ ֆուտբոլիստ, ով կկարողանա անմիջապես մեծ օգուտ տալ: Հատկապես Հայաստանի առաջնությունից նման ֆուտբոլիստ գտնելը դժվար է: Միևնույն ժամանակ ունենք հատկապես հարձակման գծում երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց խաղաժամանակ է հարկավոր աճ գրանցելու համար, այլապես կփակվի նրանց աճ գրանցելու ճանապարհը:

— Ամեն դեպքում թիմում մի քանի նորեկներ կան: Նրանցից մեկը Միգել Վելոզան է: Նա կարիերայում ամենաշատը խաղացել է աջ եզրում, որտեղ գործում է «Ուրարտուի» և Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը: Նրանք նույն դիրքի համա՞ր են պայքարելու:

— Մենք Վելոզային դիտարկում ենք որպես ձախ հարձակվող: Նա այդ դիրքում խաղալու փորձ ունի: Միգելը հավասարաչափ լավ կարող է խաղալ նաև լատերալի և ինսայդի դիրքերում:

— ԲԿՄԱ-ից «Ուրարտու» են վերադարձել նաև Լևոն Բաշոյանը և Գառնիկ Մինասյանը: Ի՞նչ կտան նրանք թիմին:

— Երկուսն էլ «Ուրարտուի» սան են: Ես շատ գոհ եմ Բաշոյանից: Նա իր հետ որակ է բերել: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա, ցավոք, նա վնասվածք ունի և հիմա ապաքինման շրջանում է: Կարծում եմ՝ Գառնիկն էլ մեծ պոտենցիալ ունի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև