Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայացավ «Շիրակ»-«Վեստ Արմենիա» հանդիպումը: Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղատարափ անձրևի ներքո կայացած խաղում գրանցվեց երկու դարպասի գրավում: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկան Մինասյանը և Կոդիան: «Շիրակ»-«Վեստ Արմենիա»`2:0: Հայաստանի առաջնությունում այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Արարատ», «Գանձասար»-ԲԿՄԱ խաղերը:


















































